Կալցիումի նիտրատը (կալցիումի բորակը) ջրում լուծվող գրանուլացված արտադրանք է՝ ազոտի և կալցիումի արդյունավետ աղբյուր, բույսերի համար հեշտ հասանելի։ Անլուծելի նյութի ցածր պարունակության շնորհիվ (0.2%-ից պակաս) չի վնասում ոռոգման համակարգը։
Բարելավում է պտուղների և բանջարեղենների պահման հատկությունները և երկարացնում է պահպանման ժամկետը
Արագացնում է ֆոտոսինթեզի գործընթացը, նպաստում է բջջային թաղանթների և բույսի բջջապատերի ձևավորմանը
Ապահովում է հզոր արմատային համակարգի զարգացման պայմաններ
Կանխում է բազմաթիվ ֆիզիոլոգիական հիվանդությունների զարգացումը (խնձորի դառնահամ բծավորություն, լոլիկի գագաթնային հոտում և այլն)
Բարձրացնում է դիմադրողականությունը շրջակա միջավայրի անբարենպաստ գործոնների նկատմամբ (ջերմային սթրես, երաշտ)